Թուրքիայի բանտերից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 8, 2013 8:25
Ադանայի Ջեյհան քաղաքի “M” տիպի բանտում մի դատապարտյալի պատճառով հրդեհ է բռնկվել: Ծխից 7 հոգի թունավորվել է, հաղորդում է թուրքական “T24” թերթը:
Դատապարտյալը, որը բանտարկվել էր թմրամոլության պատճառով, դեռևս անհայտ պատճառներով հրկիզել է խցերից մեկում գտնվող վերմակներն ու մահճակալները: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ, ոստիկանական խմբեր: Ծխի պատճառով թունավորված 7 անձիք տեղափոխվել են հիվանդանոց”
Դիտվել է 746 անգամ:





Facebook
Tweet This