Օբաման ամեն ինչ ասել է. Սերժ Սարգսյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 8:21

Թուրքական «TurkishNY» կայքը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընտրարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությանը: Նախագահը նշել է, որ ցեղասպանության 100-ամյակը միայն կարևորություն ներկայացնող կանգառ է հանդիսանում և հանուն ցեղասպանության ճանաչման իրենք պայքարելու են ինչքան որ հարկ լինի:
Ըստ կայքի՝ նախագահ Սարգսյանը պաշտպանել է այն գաղափարը, որ ցեղասպանություն և եղեռն եզրույթները նույն իմաստն ունեն, ուստի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եթե նույնիսկ չի արտասանել ցեղասպանություն բառը, եղեռն բառը օգտագործելով ամեն ինչ ասել է:
Կայքը գրում է, որ Սարգսյանը նշելով, որ իրենք երախտապարտ կլինեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող յուրաքանչյուր երկրի, հայտարարել է, որ անիմաստ է համարում, որ թուրքական մամուլը ցեղասպանության 100-այնակը մի ցունամիով է ընդունում: Նախագահը, նշելով, որ Հայոց ցեղասպսպանության ընդունումը ոչ միայն բարոյական հարց, այլ նաև անվտանգության խնդիր է հանդիսանում, պաշտպանել է այն կարծիքը, որ ցեղասպանության ժխտումը ռիսկի է ենթարկում ազգային անվտանգությունը:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply