Ստամբուլում տարեց հիվանդը ստիպված է եղել 6 ժամ հիվանդանոցում սպասել առաջին օգնությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 8:17

Ստամբուլում 24 տարի սրտի հիվանդությամբ տառապող Լաթիֆ Բյուլբյուլը ցերեկային ժամերին իրեն սկսում է վատ զգալ, ինչի պատճառով շտապ օգնություն է կանչում: Երբ տարեց մարդուն հիվանդանոց են հասցնում, նա սկսում է սպասել իր հերթին, որպեսզի բժիշկները իրեն օգնություն ցուցաբերեն:
Թուրքական «Radikal»–ը գրում է, որ Լաթիֆը, հիվանդանոցի ընդունարանում 6 ժամ սպասելուց հետո, ստիպված սկսել է խնդրել, որպեսզի իրեն օգնեն: «Ես այլևս չեմ դիմանում, խնդրում եմ ինձ ներս տարեք»,-աղաչել է հիվանդը, որից հետո հիվանդանոցի աշխատակիցները նրան օգնելու փոխարեն պահաջել են, որպեսզի նա չխանգարի մյուս հիվանդներին: Լաթիֆը պատմել է, որ այնքան վատ է իրեն զգացել, որ նույնիսկ չի կարողացել գնալ և ստանալ իր հերթի համարանիշը, ապա մի երիտասարդ նրան օգնել է այդ հարցում, սակայն մինչև իր հերթը կհասներ, դեռ 50 հոգու պետք է սպասարկեին:
Ահա այսպիսի վիճակ է տիրում ստամբուլյան քաղաքային հիվանդանոցներում:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply