Ահաբեկչություն Ալժիրում. զոհվել է անվտանգության 20 աշխատակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2009 17:39

algeerԱլժիրում Անվտանգության ուժերի 20 ծառայող է զոհվել ահաբեկիչների հարձակման հետևանքով: Ըստ արաբական մամուլի` անվտանգության աշխատակիցների հենակետի վրա հարձակումը եղել է կազմակերպված. ահաբեկիչները 2 ինքնաշեն նռնակ են նետել մայրաքաղաք Ալժիրից 180 կմ դեպի արևմուտք գտնվող հենակետի վրա, այնուհետև կրակ բացել անվտանգության աշխատակիցների վրա: Թեև ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել, սակայն մասնագետները հակված են ենթադրելու, որ այն «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ձեռքի գործն է:

Al-Jazeera

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply