Բրազիլիայում մեկնարկում է նշանավոր կառնավալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 8:02

Բրազիլիայում մեկնարկում է նշանավոր կառնավալը: Երկրի ամենամեծ ու գունեղ տոնը կտևի մեկ շաբաթ: Ուրբաթ Ռիո –դե-Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդու Պաիսը քաղաքի բանալիները հանդիսավոր կերպով կհանձնի կառնավալի թագավոր Մոմոյին, որը ինչպես ընդունված է, կարձակի իր միակ հրամանը.”Բոլորին` ուրախանալ”: Չաղլիկ Մոմոն հունական  ծիծաղի ու կշտամբանքի աստծուն է մարմնավորում,  օրենքների առատությամբ ու կանոններով էլ իր հպատակներին չի նեղում:

Այս տարի կառնավալը մռայլվեց Սանտա Մարիա քաղաքի ողբերգությամբ, որտեղ հունվարի 27-ին հրդեհի հետևանքով գիշերային ակումբում զոհվեց 230 մարդ: Սանտա Մարիայում դեռևս գործում է 30-օրյա սուգը, այնպես որ այնտեղ միջոցառումներ անցկացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Որպես համերաշխության նշան, տոնը հետաձգվել է հարևան 20 քաղաքներում: Իսկ մի շարք քաղաքներում էլ տոնն  շքեղ ու գունեղ չի ստացվի` տնտեսական խնդիրների պատճառով:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply