Pussy Riot գործը ուղարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 7:55

Pussy Riot փանկ խմբի բանտարկված անդամները դիմում են ներկայացրել Եվրոպայի գերագույն դատարանին՝ պնդելով, որ խախտվել է իրենց խոսքի ազատության և արդար դատավարության իրավունքը:
«Բողոքը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման պատճառով»,-ասել է փաստաբան Իրինա Խրունովան Ֆրանսպրես լրատվական գործակալությանը:
Աղջիկների նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք:
«Մարդիկ, որոնց ճակատագրերը որոշվում են դատարանում և ում անհրաժեշտ է կենտրոնանան իրենց դատավարության վրա, պահվում են զուգարանի, ջրի և տաք սննդի բացակայության պայմաններում»:
Խրունովան կաշխատի իր բուլղարացի գործընկերոջ՝ Յոնկո Գրոզեվի հետ, որին նա համարում է Եվրոպական իրավունքի նշանակալի մասնագետ:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply