Ադրբեջանն իր առաջին արբանյակն է արձակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 7:29

Երեկ, Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից Ադրբեջանն արձակել է իր առաջին հեռահաղորդակցային արբանյակը` “Ազերսփեյս-1”: 01:35-ին Բաքվի ժամանակով, տիեզերակայանից մեկնարկել է Ariane-5 կրող հրթիռը, որը սարքը դուրս է բերել ուղեծիր:

Արբանյակի քաշը 3,2 տ է:

Սարքը պատրաստվել է Բաքվի պատվերով, Orbital Sciences Corporation ամերիկյան կորպորացիայի կողմից: Արբանյակի ռեսուրսների 20%-ը կօգտագործվի հանրապետության կարիքների , իսկ մնացած 80%-ը` կտրամադրվի օտարերկրյա սպառողներին: Արբանյակի շահագործման ժամկետը 15 տարի է:Այն ապահովագրված է 17 մլն դոլարով:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply