Աթենքի փողոցներում հարյուրավոր մարդիկ կռվում էին անվճար բանջարեղեն ստանալու համար,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 20:33

Աթենքի փողոցներում հարյուրավոր մարդիկ կռվում էին անվճար բաժանվող բանջարեղենի համար՝ առավել սրելով տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած հուսահատությունը:
Այսօր առավոտյան երկրի ֆերմերները, բողոքելով կառավարության հարկային քաղաքականության դեմ, 50 տոննա անվճար միրգ և բանջարեղեն էին բաժանում Հունաստանի մայրաքաղաքում, ինչը աղքատ և սոված բնակչության շրջանում քաոս էր ստեղծել:
Հունաստանի տնտեսական անկումից հետո բնակչության կենսապայմանները կտրուկ վատթարացել են: Ներկայումս երկիրը վեցերերոդ տարին է, ինչ գտնվում է անընդհատ անկման մեջ, որի հետևանքով գործազրկությունը ռեկորդային ցուցանիշների է հասել:
Երկրին օգնություն տրամադրող Եվրոպական միության և Միջազգային արժույթային ֆոնդի պահանջով Հունաստանը ստիպված էր կրճատել մարդկանց աշխատավարձերը և թոշակը:
Ֆերմերները այս միջոցառումը ձեռնարկել էին որպես իրենց տասօրյա բողոքի ակցիայի մի մաս: Նրանք բողոքում են կառավարության որոշման դեմ, որով նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսներից գանձվող հարկերը: Նրանք նաև պահանջում են իջեցնել վառելիքի գները, ինչպես նաև կրճատել իրենց ապրանքներից գանձվող հարկերը:
Գյուղատնտեսության նախարարության շենքի դիմաց բանջարեղեի անվճար բաժանումը սկզբնական շրջանում խաղաղ էր անցնում: Ինչևիցէ՝ բանջարեղենի քչանալու հետ մեկտեղ խաղաղ միջոցառումը վերածվեց քաոսի. դատարկաձեռն չմնալու համար մարդիկ, միմյանց հրմշտելով, առաջ էին ընկնում:
Եկամուտների կրճատումը հույների մոտ անտանելի կենցաղային պայմանների պատճառ է դարձել՝ ստիպելով նրանց տարբեր տեղերից անվճար ուտելիք հայթայթել:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply