Ժամեր անց գողությունը բացահայտվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 7, 2013 20:07

2013 թ. փետրվարի 6-ին, ժամը 09.45-ից մինչև ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը բնակարանի դուռը բացելով՝ ապօրինի մուտք է գործել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գ.-ին պատկանող Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 16 շենքի 45 բնակարան և գաղտնի հափշտակել 300.000 դրամ արժողությամբ «ԴԵԼ» նոթբուք համակարգիչ:
Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում գողությունը կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել Վանաձորի Ռուսթավի փողոցի 8 շենքի 10 բնակարանի բնակիչ, 1976 թ. ծնված Արեն Ղ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:
Արեն Ղ.-ն ձերբակալված է:
Հափշտակված համակարգիչն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply