Թունիսի կառավարությունը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 20:20

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թունիսի արտգործ նախարար Համադի ալ Ջիբալին հայտարարել է նախարաների կաբինետի ցրման մասին՝ խոստանալով նոր կառավարության կազմավորել «անկուսակցական տեխնոկրատներից», որոնք երկիրը կղեկավարեն մինչև նոր ընտրությունները:
Կառավարության հրաժարականի մասին որոշումը ընդունվել էր այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան չկարողացավ համաձայնության գալ նախարարական կաբինետում փոփոխությունների կատարման հարցում:
Սակայն կառավարության հրաժարականի իրական պատճառը երկրով մեկ տարածված անկարգություններ են, որոնք սկիզբ առան «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Շոքրի Բելաիդի սպանությունից հետո: Զանգվածային անկարգությունների հետրանքով զոհվել է մեկ ոստիկան, երբ վերջինս փորձում էր կանխել Թունիսի մայրաքաղաքում ընթացող հուզումները:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply