Հյուսելն օգնում է նիհարելուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 19:54

Ռուս հոգեբաններն ապացուցել են, որ հյուսելը շատ օգտակար է առողջության համար ու նույնիսկ  ստեղծել են այդ երևույթի էությունը բացատրող մի բառ` “շյուղաթերապիա”:

Մթա II դարում չինական տրակտատներում հյուսելու մասին խոսվում է որպես առողջարարական զբաղմունք:  Իմաստունները վստահեցնում էին, որ ձեռքերի ու մատների մասնակցությամբ վարժությունները հանգեցնում են մարմնի ու մտքի ներդաշնակության,  օգնում կենտրոնանալուն ու հիշողության ամրապնդմանը:

Ժամանակակից հետազոտություններն ապացուցեցին, որ ձեռքի դաստակի վրա բազում ռեֆլեկտորային կետեր են տեղակայված, որոնցից իմպուլսներ են հաղորդվում կենտրոնական նյարդային համակարգին:

Որոշակի կետեր մերսելով, կարելի է  հանգստացնել նյարդերը, ստեղծագործությամբ տարվելը գրգիռի դրական օջախ է ստեղծում , իսկ հաճելի զգացումը մեծացնում է այդ ներուժը:  Այդ հատվածից տարածվող գրգիռը ճնշում է  սթրեսի առաջացման մեխանիզմն ու ստիպում օրգանզիմի համակարգերին աշխատել համաչափ, առողջության համար օգտակար ռիթմով:

Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, սակայն հյուսելն օգնում է նիհարել. Չէ որ հյուսքի ժամանակ  ձեռքերը զբաղված են ու ինչ ոչ բան բերանը գցելն անհնար է: Բացի այդ, ստեղծագործությամբ զբաղվելը նվազեցնում է ախորժակը:

Դիտվել է 1648 անգամ:
Print Friendly

Leave a Reply