Այսօր Գերմանիայում մեկնարկել է Բեռլինյան 63-րդ կինափառատոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 19:57

Այսօր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է Բեռլինյան 63-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում “Ոսկե արջ”-ի համար կպայքարեն 19 ֆիլմեր, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Փառատոնին ներկայացվելու է նաև 4 թուրքական ֆիլմ:

Չինացի ռեժիսոր Վոնգ Կար Վայի ղեկավարությամբ կազմված 7 հոգանոց ժյուրին որոշելու է, թե ում է տրվելու “Ոսկե և արծաթե արջերը”: Տարբեր անվանակարգերում ներկայացվելու է ընդհանուր առմամբ 399 ֆիլմ:

Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվել է 1951թ. հունիսի 6-ին։

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply