Իլհամ Ալիևը հայերի մասին գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին զրկել է “Ժողովրդական գրող” կոչումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 18:22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին զրկվում է «Ժողվրդական գրող» կոչումից, հաղորդում է “APA” գործակալությունը:
Ըստ Ալիևի հրամանագրի՝ գրողը չարաշահել է իրեն ընձեռված բարձր վստահությունը և իր վերջին ստեղծագործություններում Ադրբեջանի մասին իրողությունները ներկայացրել է ադրբեջանցի գրողի համար ոչ հարիր ձևով: Մասնավորպես՝ Ալիևը Այլիսլիին մեղադրել է ադրբեջանցի ժողվրդի հակամարդասիրական կերպար կերտելու, համամարկդային արժեքների դեմ գործողություններ իրականացնելու, հայ-ադրբեջանական` ղարաբաղյան հակամարտության էությունը կեղծելու, Ադրբեջանի վերջին շրջանի պատմությունը խեղաթյուրելու մեջ:
Աքրամ Այլիսլին զրկվել է նաև նախագահական անձնական թոշակից:
Հիշեցնենք, որ Այլիսլիի՝ ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակված «Քարե երազներ» աշխատությունը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Ադրբեջանում և Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Գրքում զուգահեռներ են տարվում ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Ագուլիս բնակավայրում 1919թ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների կիրառած բռնությունների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև: Հեղինակը ընդհանուր առմամբ ներկայացնում է Ագուլիսի հայերի կյանքը և գիրքը նվիրում է իր հայ համերկրացիների հիշատակին:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply