Գյուղացիները կախել են երեք մարդու հոշոտած ընձառյուծին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 18:14

Հնդիկ գյուղացիները ծեծել և ծառից կախել են երեք մարդու հոշոտած ընձառյուծին:

Դեպքը տեղի է ունեցել Ասսամ նահանգում, որտեղ վայրի գազանները մեծ քանակություն են կազմում:

Ընձառյուծը, մտնելով Հարեն Ռոյի բնակարան, հոշոտել է տանտիրոջը և ընտանիքի այլ երկու անդամների:

Հնդկական Business Standard-ը հայտնում է, որ հարևանները լսելով Ռոյի տնից աղմուկը հավաքվել են նրա բնակարանում, սակայն գազանը հասցրել է փախչել: Այնուամենայնիվ, գյուղացիները հետևել են և սպանել գազանին:

Երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Տղամարդու դեմքը, ով հավանաբար Պր. Ռոյն է, լուրջ վնասվել է:

Գյուղացիները պնդում են, որ իրենք դեպքի մասին հայտնել են անտառտնտեսության վարչություն, սակայն նրանք երկար ժամանակ չեն արձագանքել, ուստի, կենդանու հետագա հարձակումները կանխելու համար, նրանք ստիպված են եղել սպանել նրան:

Վերջին տարիներին Ասսամ նահանգում աճել են մարդկանց վրա վայրի գազանների հարձակումների դեպքերը: Այդ իսկ պատճառով նախկինում կենդանիներին պաշտպանող մարդիկ վախից սկսել են սպանել նարնց: Ըստ The Indian Express-ի՝ ոչ պաշտոնական թվերով 2005-2011թթ ընթացքում մարդկանց կողմից սպանվել է 70 ընձառյուծ:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply