Ինը տարեկան աղջիկը ծննդաբերել է, իսկ մեքսիկական ոստիկանությունը փնտրում է երեխայի 17-ամյա հորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:29

Մեքսիկական լրատվամիջոցները հայտնում են, որ ինը տարեկան աղջիկը ծննդաբերել է:

2,6 կգ զանգված ունեցող նորածին աղջիկը լույս աշխարհ է եկել հունվարի 27-ին, Մեքսիկայի արևմտյան Խալիսկո նահանգում:

Հայտնի է միայն նորածնի մոր Անունը՝ Դաֆնե, նրա ինքնության մասին այլ տվյալներ չեն հաղորդվում: Նահանգի ներկայացուցիչները նշում են, որ աղջիկը հղիացել էր ութ տարեկան հասակում: Նորածնի հայրը 17-ամյա մի տղա է, ով փախուստի մեջ է, նրա գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ: Ներկայացուցիչները նաև հայտնում են, որ աղջիկը ընդհանրապես չի պատկերցնում, թե իր հետ ինչ է կատարվել, այդ իսկ պատճառով, գտնելով տղային, նրանք կկարողանան իմանալ, թե իրականում ինչ է կատարվել:

Մայրը և երեխան համեմատաբար լավ են և դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն հիվանդանոցի աշխատակիցը հայտնում է, որ նրանք պետք է մի քանի ամիս ինտենսիվ հսկողության տակ գտնվեն:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply