Գվինեացի կնոջը տանջել և այրել են` մեղադրելով կախարդության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:20

Պապուա Նոր Գվինեայի երիտասարդ մի բնակչուհի, որը մեղադրվում էր կախարդության մեջ, հանրության առջև մահացել է: Նրան ստիպել են մերկանալ, այնուհետև վրան բենզին լցնելուց հետո նրան այրել են ամբոխի առջև, որտեղ նաև ներկա էին դպրոսական երեխաներ:

20-ամյա Կեպարի Լենիատային տանջահար են արել խարանիչ երկաթով, կապել են, վառելանյութ լցրել, նետել աղբանոցը և վառել:

Համաձայն Post-Courier թերթի՝ կնոջն  այրել են գյուղացիները, իսկ ոստիկանները անկարող էին միջամտել: Գյուղացիները մեղադրում էին կնոջը կախարդության  միջոցով 6-ամյա մի տղայի սպանելու մեջ:

Իրողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի: Միջադեպին արձագանքող մեքենան, որը ուղևորվում էր դեպքի վայր,  ճանապարհին վթարի է ենթարկվել:

Համաձայն որոշ լուրերի՝ կինը ընդունել էր իր մեղքը:

Ոստիկանությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել բոլոր մեղավորներին:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply