Ստամոքսում 31,000 դոլար պահող գվատեմալացին ձերբակալվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:14

Գվատեմալացի մի կին Պանամայի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է, երբ ստամոքսում գտնվող 31,000 դոլար կանխիկ գումարով ցանկանում էր մուտք գործել երկիր, տեղեկացրել է Պանամայի ոստիկանությունը:

Կնոջ մոտ նկատելով կասկածելի վարքագիծ`  ոստիկանությունը  ռենտգենյան հետազոտություն  է անցկացրել, ապա   ձերբակալել  նրան:

Մինչ այժմ կնոջ ստամոքսից հեռացվել է 31,200 դոլար: Մնացած մասը կհեռացվի Պանամա Սիթի հիվանդանոցում, որտեղ հնարավոր կլինի հաշվել վերջնական գումարը, որը ուղևորուհին ցանկանում էր անօրինական ճանապարհով տեղափոխել:

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply