Իրանը եգիպտացիների թույլատրում է մուտք գործել երկիր առանց վիզայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:06

Այսուհետ եգիպտացի առևտրականները և զբոսաշրջիկները Իրան մուտք գործելու հնարավորություն  կունենան առանց վիզա ստանալու, չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ասել է այս մասին Եգիպտոսի պետական լրատվական գործակալությանը:

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք խզվել են 1979թ, օրեցօր  լավանում են:

Սալեհին այց է կատարել Կահիրե նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ միասին իսլամական համաժողովին մասնակցելու համար:

Ահմադինեժադը երկրի առաջնորդներից առաջինն է, ով այցելել է Եգիպտոս 1979 Իրանական հեղափոխությունից հետո:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply