Երկրին նման մոլորակները հնարավոր է, որ հենց մեր կողքին են՝ Ծիր Կաթինում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:26

Ըստ Հարվարդ-Սմիթսոնիան աստղագիտական կենտրոնի՝ Ծիր Կաթին գալակտիկան հնարավոր է, որ իր մեջ ներառում է ահռելի քանակությամբ՝ մոտավորապես 4,5 միլիարդ  Երկիր մոլորակին նման մոլորակներ:

Աստղագետները ՆԱՍԱ-ի Կեպլեր տիեզերական աստղադիտակով իրականացրած ուսումնասիրություններից հետո հայտնում են, որ Ծիր Կաթինի կարմիր գաճաճ աստղերի 6 տոկոսը հավանաբար Երկրի նման կյանքի համար պիտանի մակերևույթ ունեն: Կարմիր գաճաճ աստղերը կազմում են մեր գալակտիկայի աստղերի 3/4 մասը, եթե այս տեսակետը հաստատվի, ապա շատ հնարավոր է, որ մենք մեր մտածածից շատ ավելի հարևաններ ունենանք գալակտիկայում:

Մեր մոլորակին ամենամոտ Երկրի նման մոլորակը մեզանից 13 լուսատարի (9,500,000,000,000 կմ) հեռավորության վրա է, ինչը հաղորդակցման համար այնքան էլ հարմար հեռավորություն չէ:

Ըստ Հարվարդ Սմիթսոնիան կենտրոնի աստղագետ Քոուրթնի Դրեսսինգի՝ ինչպես երևում է Երկրի նման մոլորակը հենց մեր կողքին է և աստղագետները շատ հեռու ստիպված չեն լինի գնալ այն գտնելու համար:

Ըստ գիտական հաշվարկների՝ Ծիր կաթինը պարունակում է 200-400 միլիարդ աստղ: Այսպիսով տիեզերքը կարող է լցված լինել Երկրի նման մոլորակներով, որոնց հնարավոր չէ նույնիսկ հաշվել:

Դեռևս պարզ չէ արդյոք այս մոլորակները կյանքի համար պիտանի են, թե ոչ, սակայն գիտնականները պնդում են, որ համապատասխան չափսերի, ջրի առկայության համար անհրաժեշտ ջերմաստիճանի, օրգանական մոլեկուլների և այլնի առկայության դեպքում, կյաքնի գոյատևման հնարավորությունները աճում են, նույնիսկ եթե մոլորակը շատ տարբեր է մեր մոլորակից:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply