Մալիացի երիտասարդների ֆուտբոլային առօրյան գաղթականների ճամբարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 17:04

   Մալիի իրենց բնակավայրերից գաղթած և Մավրիտանիայի սահմաններում գտնվող Իմբերա ճամբարում ապաստանած 10-ից 20 տարեկան երիտասարդների համար ֆուտբոլը միակ զբաղմունքն է դարձել, քանի որ այստեղ չկա ոչ էլեկտրաէներգիա, ոչ էլ տեխնոլոգիա: Երիտասարդները իրենց միջոցներով սարքած ֆուտբոլային դաշտում, անապատային ավազի վրա ֆուտբոլ են խաղում, նույնիսկ մրցաշար են կազմակերպել իրենց միջև:

Մալիացի երիտասարդ Էտոն, ով մանկուց ի վեր ֆուտբոլ շատ լավ է խաղում, պատմել է, որ իրենք ամեն օր մարզումներ են անում և նույնիսկ այս ծանր պայմաններում իրենք կարող են այնպիսի մարզիկներ պատրաստել, որոնք կխաղան մեծ ակումբներում: Էտոն ասելով է, որ ճամբարում 7 տարբեր թիմ կա, որոնք հաջորդաբար մասնակցում են կազմակերպված մրցաշարին, նշել է, որ Մալիից շարունակվող արտագաղթի հետևանքով իրենց թիվը օրեցօր ավելանում է: «Սկզբնական շրջանում մենք նույնիսկ ֆուտբոլային գնդակ չունեինք, օրերս ենք այն ձեռք բերել: Մոտակա օրերին էլ մտածում ենք կազմավերել մեր թիմը»,-պատմել է Էտոն:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ֆուտբոլասեր երիտասարդը նշելով է, որ իրենց համար ներշնչանք են հանդիսանում աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Անդրեաս Ինիեստան, Կրիշտիանո Ռոնալդուն և Մեսին, հայտնել է, որ Աֆրիկայի գավաթի խաղարկության ժամանակ երկրպագելու են Մալիի հավաքականին՝ չնայած, որ իրենց վռնդել են այդ երկրից:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply