Ահմադինեժադի վրա կրկին կոշիկ կնետեմ. Իզեդդին Հալիլ էլ Ջասիմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 16:38

 «Anadolu» գործակալությունը կարողացել է զրուցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա կոշիկ նետած մարդու հետ: Իզեդդին Հալիլ էլ Ջասիմը նշել է. «Ահմադինեժադի վրա կոշիկ եմ նետել, քանի որ Իրանի ղեկավարությունը աջակցում է Ասադի ռեժիմին, իմ արածը նույնիսկ քիչ է: Աշխարհի որ վայրում էլ որ լինի, նույն բանը կրկին կանեմ»:

Ամբողջ աշխարհի ուշադրությունը իր վրա բևեռած Ջասիմը, ով ամուսնացած է և 3 երեխա ունի, արդեն 9 ամիս է, ինչ չի կարողանում տեսնել Սիրիայում գտնվող իր ընտանիքին:

«Բոլոր բռնակալ առաջնորդներն էլ կոշիկից կոմպլեքս ունեն, այդ պատճառով էլ հենց կոշիկը ընտրեցի»,-խոստովանել է Ջասիմը:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply