Անգլիացիները հաղթեցին բրազիլացիներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 7, 2013 15:43

Անգլիայի ֆուտբոլի  հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանու հետ:

Տանտերերն առավելության հասան 2:1 հաշվով:  19-րդ րոպեին Ռոնալդինյոյն չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը: Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարտը փայլուն խաղաց:

Անգլիացիներից աչքի ընկան Ուեյն Ռունին և Ֆրենկ Լեմպարդը, իսկ բրազիլացիներից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդը:

Տեխնիկական արդյունքներ

Անգլիա – Բրազիլիա՝ 2:1

Ուեյն Ռունի, 26, Ֆրենկ Լեմպարդ, 60 – Ֆրեդ, 49

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply