Պարույր Հայրիկյանի վիճակը վատացել է, ընտրությունների հետաձգման պահանջով ՍԴ դիմելը չի բացառվում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 15:30

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն այսօր վատացել է:

Մահափորձի ենթարկված Հայրիկյանը դեռևս հիվանդանոցից դուրս չէր գրվել, սակայն նրա վիճակն մինչ այս լավ էր, վերջինս բժիշկների թույլտվությամբ փետրվարի 5-ին անգամ ասուլիսի մասնակցեց:

Հայրիկյանի նախընտրական գրասենյակի համակարգող Մանյա Այվազյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայրիկյանի  հետ կապված բոլոր հարցերը երկու օրով հետաձգվել են:

Հարցին, թե կդիմեն արդյոք ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով, Այվազյանը պատասխանեց. «Նման որոշում չունենք, բայց չի բացառվում: Որոշումը պետք է կայացնի պարոն Հայրիկյանը»:

Այվազյանը նաև տեղեկացրեց, որ չնայած Հայրիկյանը հիվանդանոցում է, սակայն նրա քարոզարշավը կասեցված չէ. նախընտրական գրասենյակի ներկայացուցիչները մարզեր են այցելում, հանդիպում բնակիչների հետ, համապատասխան գրականություն բաժանում:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply