Ոստիկանությունը փնտրում է Հասմիկ Սիմոնյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 7, 2013 13:55

Փետրվարի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակչուհի, 53-ամյա Հասմիկ Աշոտի Սիմոնյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել:
Սիմոնյանի արտաքին նկարագիրն է. միջին կազմվածքով, հասակը` 165-170 սմ, օվալաձև դեմքով, կարճ, շագանակագույն մազերով:
Հագին եղել է սև տաբատ, սև, կաշվենման վերնազգեստ, շագանակագույն պայուսակ և սև կոշիկներ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Հասմիկ Սիմոնյանի գտնվելու մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply