3-ամյա երեխան դեղորայքային թունավորման նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2013 10:55

Փետրվարի 6-ին, ժամը 14.56-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նուբարաշենի Ա թաղամասի 18 հողակտորի բնակչուհի` 2010 թ. ծնված Մարիաննա Սարոյանը: Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը կայուն է:

­­­­­­­­

Նույն օրը, ժամը 16.37-ին աջրից (ժավելի սպիրտ) թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սեբաստիայի 141 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհի` 1991 թ. ծնված Էսթեր Մեսրոպյանը: Վերջինս, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply