Ռուսական թանգարանի տնօրեն. Թուրքիան շանտաժի միջոցով աշխարհից պահանջում է հնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 10:46

Սանկտ Պետերբուրգի “Էրմիտաժ” թանգարանի տնօրեն Միխաիլ Պիոտորովսկին նշել է, որ Թուրքիան զուր է աշխարհի թանգարաններից պահանջում վերադարձնել իրեն վերագրվող հնությունները, հաղորդում է Կ. Պոկսում (Ստամբուլ) լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը:

Մամլո ասուլիսի ժամանակ ղրղզ լրագրողի այն հարցին, թե արդյող Ղրղզստանը որևէ իրավունք ունի վերադարձնել Միջին Ասիայի հնությունները, Պիոտորովսկին պատասխանել է, որ Ղրղզստանը չի կարող այդ հարցը օրակարգ բարձրացնել, քանի որ երբ այդտեղ հնագիտական պեղումներ էին կատարվում, նման անվամբ պետություն չկար:

Այդ կոնտեքստում Պիոտորովսկին ասել է. “Թուրքիան այսօր սկանդալներով և շանտաժով պահանջներ է նարկայացնում աշխարհի բոլոր թանգարաններին: Սակայն խնդիրը նրանում է, որ այսօրվա Թուրքիան ոչ մի կապ չունի հին դարաշրջանների հետ”:

Նշելով, որ Թուրքիայի տարբեր թանգարաններում կան ուրիշ երկրներին պատկանող հնություններ, հավելել է, որ Թուրքիան չի պատրաստվում դրանք վերադարձնել: “Մեր դիրքորոշումը հստակ է. ոչ մի բան չենք վերադարձնելու”,- ասել է “Էրմիտաժի” տնօրենը:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply