Թուրքական ԲՈՒՀ-երի գրքերում Հեյդար Ալիևը ներկայացվում է որպես բռնակալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 7, 2013 10:39
Թուրքիայի ԲՈՒՀ-երում իրավունք ուսումնասիրող ուսանողների համար նախատեսված “Սահմանադրական իրավունք” գրքում տեղ են գտել Ադրբեջանի վերաբերյալ գրառումներ: Գրքում որպես ժամանակակից բռնակալների օրինակ Սադամ Հուսեյնի ու Փինոչեթի հետ միասին նշվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը, հաղորդում է ադրբեջանական “Ազադլըգ” թերթը:
Facebook սոցիալական կայքում տեղ գտած լուսանկարում երևում է, թե ինչպես գրքի էջերից մեկում բացատրվում է, թե ով է թագավորը կամ միապետը: Այնուհետև բացատրում է բռնատիրություն հասկացությունը, որտեղ մասնավորապես ասվում է. “Մեր օրերում հանդես եկող բռնատերերը որևէ գաղափարախոսության չեն կարող հարել: Սակայն այս անձիք, ում ձեռքում կենտրոնացած են երկրի ուժն ու իշխանությունը, վարում են անմարդկային կառավարման կարգ: Օրինակ`Սադամը, Հեյդար Ալիևը, Փինոչեթը”:






Facebook
Tweet This
Email This Post
