Կենգուրուները կչկչում են, մկները` երգում, իսկ օձերը` աղմկոտ բաց թողնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 6:42

Կենդանիները զանազան ապշեցուցիչ միջոցներ են մտածել` ցեղակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու, սեր խոստովանելու  կամ էլ պարզապես զրուցելու համար:

Կենգուրուն, օրինակ, վտանգի դեպքում պոչով կամ էլ հետևի ոտքերով թմբկահարում է գետինը: Բացի այդ, շեկ կենգուրուներն, օրինակ, կարողանում են ճտացնել, իսկ մոխրագույն  կենգուրուներն իրենց ձագուկներին հավի կչկչոց հիշեցնող ձայնով են կանչում:

“Մկան պես սուսուփուս” արտահայտությունը ճիշտ չէ. կրծողները շատ աղմկարար են; Արուները էգերին սերենադներ են երգում, չնայած, մենք դա չենք լսում, քանի որ դրանք հնչում  են ուլտրաձայնային տիրույթում:

Ոսկեգույն առլեքինը` Կոստա Ռիկայում ու Պանամայում բնակվող դոդոշների հազվագյուտ տեսակ է, որն իր ցեղակիցների հետ շփվում է հատուկ ժեստերով: Օրինակ, իր ուղին նշելու համար, դոդոշը  պտտում  ինչպես առջևի, այնպես էլ հետևի թաթերը:

Իսկ օձերը` թշնամուն վախեցնելու համար, շատ անհարմար ձայներ են հանում: Կենդանաբանները, որոնք ուսումնասիրում են ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում  բնակվող  արիզոնյան ասպիդին ու խոզամռութ օձին, սեփական ականջներով են լսել այդ կենդանատեսակների` պայթյուն հիշեցնող խլացուցիչ ձայները: Ուսումնասիրություններով պարզվեց, որ ձայնն առաջանում է աղիքային գազերի արտանետման արդյունքում:

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply