Շիկահերներ, թե թխահերներ.ով է ավելի լավ ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 6:13

Գիտությունը հաստատում է, որ ժամանակակից կանանց ու տղամարդկանց հաջող կարիերա անելու, ինչպես նաև առաջնորդ դառնալու  հավանականությունն անմիջականորեն կապված է նրանց մազի որակից ու ձևից:

Պարզվում է, որ մասնագիտական հաջողություններ ունենալու հավանականությունը մեծ է թխահերների մոտ, այն էլ` ուղիղ մազերով,որոնց, ի դեպ, շրջապատողները համարում են լավ դաստիարակված, հավաք և նպատակաուղղված: Ինչ վերաբերում է բաց գույնի մազեր ունեցողներին, ապա նրանք իսկապես դժվարությամբ են հաջողության հասնում մասնագիտական ոլորտում, քանի որ հիմնականում  շրջապատողները նրանց թեթևամիտ են համարում:

Շատ հաճախ   նշանակություն են ունենում նաև դիմագծերը, ասենք` քթի  չափն ու ձևը, աչքերի հեռավորությունը:

Ավելի վաղ գիտնականները ապացուցել են, որ գեղեցիկ են համարվում կանացի ու տղամարդու  առավելագույնս համաչափ դեմքերը:

 

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply