Աֆրիկյան խավարասերները գրոհել են Իսպանիայի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 5:52

Խոսքը  Supella longipalpa տեսակի մասին է , որն այլ կերպ անվանում են կահույքի (շագանակաշերտ) խավարասեր:  Ստացվում է, որ այժմ Իսպանիայում խավարասերների բոլորովին նոր տեսակ է հայտնվել, որի բնակության վայրը աֆրիկյան մայրցամաքն է հանդիասնում: Շատ շարժուն են, մագլցում են ցանկացած մակերեսների վրայով, լավ  են թռչում ու տեղից տեղ տեղափոխվում: Բոլորովին բնութագրերով նման չեն այն խավարասերներին, որոնք  տարածված են Իսպանիայում:

Ներկա դրությամբ խավարասերների տարածման 2 օջախ է հայտնաբերվել` Մադրիդում ու Բարսելոնայում: Համապատասխան ծառայությունները խիստ անհանգստացած են “նորաբնակների” առիթով: Նրանց խոսքով, այս տեսակը խիստ կենսունակ է, մինչդեռ մյուսների համար կարևոր կենսապայման է խոնավությունը:

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply