Կիևի իշխանությունները կրկին փողոցները փաստաթղթագրելու գաղափարին են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 5:13

Յուրաքանչյուր փաստաթղթում նախատեսվում է մանրակրկիտ նկարագրել, թե քանի օբյեկտ է տեղակայված այդ փողոցում, ու ինչպես կարելի է բարեկարգել այդ հատվածը: Փողոցների,,պուրակների ու հրապարակների նկարագրության մեջ կներկայացվեն նաև դրանցում թույլատրելի  արտաքին գովազդների ցանկը, ճարտարապետական չափսերը, աղբամանները, կանգառներն ու կայանատեղիները, կանաչապատումը ևն: Կազմված անձնագրերի օգնությամբ պլանավորվում է պայքարել անօրինական կերպով տեղադրված կրպակների դեմ ու հետևել մշակութային ժառանգության պահպանմանն ու փողոցների բարեկարգմանը:

Նախագիծը մեկնարկել էր դեռևս 2011-ին, սակայն այն ժամանակ մշակվել էր միայն մեկ փողոցի փաստաթղթագրում:

Երբ պատրաստ կլինեն այդ անձնագրերը, դրանք կքննարկվեն փողոցաբնակների հետ, որպեսզի հաշվի առնվեն առաջարկություններն ու դիտողությունները:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply