Ահմադինեջադի վրա կրկին կոշիկ կնետեմ. Իզեդդին Հալիլ էլ Ջասիմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2013 19:51

«Anadolu» գործակալությունը կարողացել է զրուցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթի վրա կոշիկ նետած մարդու հետ: Իզեդդին Հալիլ էլ Ջասիմը նշել է. «Ահմադինեջաթի վրա կոշիկ եմ նետել, քանի որ Իրանի ղեկավարությունը աջակցում է Ասադի ռեժիմին, իմ արածը նույնիսկ քիչ է: Աշխարհի որ վայրում էլ որ լինի, նույն բանը կրկին կանեմ»:

Ամբողջ աշխարհի ուշադրությունը իր վրա բևեռած Ջասիմը, ով ամուսնացած է և 3 երեխա ունի, արդեն 9 ամիս է, ինչ չի կարողանում տեսնել Սիրիայում գտնվող իր ընտանիքին: «Բոլոր բռնակալ առաջնորդներն էլ կոշիկից կոմպլեքս ունեն, այդ պատճառով էլ հենց կոշիկը ընտրեցի»,-խոստովանել է Ջասիմը:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply