Հարձակման դեպքում Իրանը կարող է «բնաջնջել» Իսրայելին. Ահմադինեջադ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 21:21

Եգիպտոսի ազգային լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իր հայտարարության մեջ ասել է, թե Իրանի ժողովուրդը պատրաստ է գնալ Իսրայել և բնաջնջել այն, եթե Իսրայելը հարձակում իրականացնի իսլամական հանրապետության վրա:
«Սիոնիստները հույս ունեն հարձակվել Իրանի վրա, սակայն նրանք վախենում են Իրանի արձագանքից և հետևանքներից»,-ասել է նա:
«Մեր պաշտպանողական ուժերը կարող են հետ պահել ցանկացած ագրեսորի և այնպես անել, որ զղջան իրենց արարքի համար»,-ասել է նա:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեքշաբթի ասել էր, որ Իրանը առաջ է գնում «սարսափելի դիկտատուրայի» միջոցով:
Ահմադինեջադևը առաջին անգամ այց է կատարել Եգիպտոս այն ժամանակվանից ի վեր, երբ 1980թ Կահիրեյի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply