Մերկելը առաջարկում է սեպտեմբերի 22-ը նշանակել որպես դաշնային ընտրությունների օր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 21:17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը խնդրել է Գերմանիայի նախագահին դաշնային ընտրությունները նշանակել սեպտեմբերի 22-ին:

Այսպիսով հավանություն ստանալու դեպքում 2013թ սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի կունենա երկրի 18-րդ դաշնային ընտրությունները:

Սոցոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Մերկելի պահպանողական բլոկը կլինի առնվազն 10 միավորով առաջ իր գլխավոր մրցակից Սոցիալ-դեմոկրատներից:

Սակայն, դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա ներկայիս կոալիցիոն կուսակցության հետ կազմել կառավարություն, քանի որ Ազատ դեմոկրատները, համաձայն հանրային կարծիքի ուսումնասիրության՝ կարող է չանցնել 5%-ի շեմը:

Համաձայն սահամադրության՝ նախագահը նշանակում է ընտրության օրը, որը այս անգամ պետք է լիներ օգոստոսի 28-ից հոկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply