ԱՄՆ-ն Անկարայից պահանջել է իրեն հանձնել Բեն Լադենի մտերիմներից մեկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 20:58

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է իրեն հանձնել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, Ուսամա Բեն Լադենի մտերիմ Սուլեյման Աբու Ղայեթին, հաղորդում է թուրքական “Hurriyet” կայքը:
Սուլեյման Աբու Ղայեթը, որ Բեն Լադենի ամենամտերիմ գործընկերներից մեկն էր, ձերբակալվել է Թուրքիայում, որտեղ հայտնվել էր իրանական սահմանն ապօրինի հատելուց հետո:
Սակայն կարճ ժամանակ անց նա ազատ էր արձակվել, քանի որ որևէ հանցանք չէր գործել: Այնուհետ պարզ էր դարձել, որ Ղայեթը, հրաժարվելով Կատարի քաղաքացիությունից, ներկայում չունի որևէ երկրի քաղաքացիություն: Այդ իսկ պատճառով նա ներկայացել է ոստիկանությանը կից օտարեկրացիների հարցով զբաղվող բաժանմունք: Ներկայում շարունակում է մնալ Թուրքիայում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Թուրքիայից արդեն պահանջել է իրեն հանձնել «Ալ Կաիդայի» ներկայացուցչին: Այս կապակցությամբ Թուրքիայի արտաքին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները համատեղ խորհրդակցություն կանցկացնեն:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply