Տիեզերագնացը հրապարակել է Միջազգային տիեզերական կայանից արված Երկրի լուսանակարները (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 20:55

Միջազգային տիեզերական կայանում գտնվող տիեզերագնացը Twitter-ում տեղադրել է տիեզերքից արված Երկրի նկարները:
Կանադացի Քրիս Հադֆիլդը երկիրը լուսանկարել է 402 կիլոմետր բարձրությունից և իր այս քայլով ցանկանում է տիեզերքով հետաքրքվող մարդկանց նույնպես ցույց տալ Երկիր մոլորակի հրաշալի տեսարանները:
Տիեզերական կայանում առկա ինտերնետ կապի շնորհիվ տիեզերագնացը յուրաքանչյուր օր նոր, գեղեցիկ նկարներով և իրենց իրականացրած գործողությունների մասին նորություններով թարմացնում է Twitter-ի Google+-ի իր էջերը:
Տիեզերագնացը իր այս Twitter-ային ակտիվությունը սկսել է տիեզերական կայանում հայտնվելու օրից՝ դեկտեմբերի 21-ից:
Վերջին շաբաթվա ընթացքում նրա լուսանկարներում երևում են Սան Ֆրանցիսկոյի փայլող լույսերը, Աֆրիկայի հիասքանչ ամպային կուտակումը և այլն:
Նախկին զինված ուժերի օդաչու 53-ամյա Դադֆիլդը երբևէ տիեզերքում եղած առաջին կանադացին է: Նա նախկինում տիեզերական առաքելությունների մեկնել է 1995 և 2001 թվականներին: Իր օդաչուական կարիերայից զատ նա նաև հանդես է գալիս որպես երգահան:

Դիտվել է 1811 անգամ:
Print Friendly

Leave a Reply