«Նման արջի ծառայություններ մեզ պետք չեն». Տիգրան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 21:00

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ընտրությունների շեմին իրականացվող այնպիսի երևույթների, ինչպիսիք են մարդկանցից անձնագրային տվյալներ հավաքագրելը, ընտրակաշառք խոստանալը, իշխանական ռեսուրսների միջոցով ընտրողների վրա ճնշումներ գործադրելը:

Վարչապետն արձագանքեց.«Այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, որ հստակ հանձնարարականներ են տրված, որ այդ դրվագները պետք է բացառվեն և նման արջի ծառայություններ մեզ պետք չեն: Այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը: Սա նաև ՀՀ նախագահի դիրքորոշումն է՝ նման երևույթները ոչ միայն բացառվելու են, այլև մեղավորները խստագույնս պատժվելու են` անկախ նրանից, թե այդ խախտողն ով է: Բնականաբար մենք շատ խիստ ենք վերաբերելու հատկապես ՀՀԿ-ականներին»:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց, որ վարչապետը կամ ՀՀ նախագահն անձամբ դիմեն ժողովրդին` ասելով, որ այդ մարդկանց հետ որևէ կապ չունեն: «Մարդիկ հավատում են`մտածելով, որ նախագահը տեղյակ է: Մեխանիզմներ գտեք, որ կարողանանք միասին քննարկել, կանխել այդ երևույթները»,-հորդորեց պատգամավորը:

Վարչապետը պատգամավորին խնդրեց իրեն տրամադրել տվյալներ, թե կոնկրետ որտեղ են եղել այդ դեպքերը` խոստանալով անձամբ դրանցով զբաղվել:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply