Սաուդյան Արաբիան Միկի Մաուսի մահն է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 20:30

Սաուդյան Արաբիայի հոգևորականներից Շեյխ Մուհամեդ Մունաժիդը քննադատել է «Walt Disney» ընկերության ամենահայտնի հերոսներից մեկին՝ Միկի Մաուսին: Նա հայտարարել է, որ մկները սատանայի զինվորներն են, այդ պատճառով էլ Միկի Մաուսը պետք է մեռնի: Շեյխ Մուհամեդ Մունաժիդը մեկ այլ հայտնի մուլտֆիլմի կերպարներ Թոմին ու Ջերիին ևս վտանգավոր է համարել: «Մուկը սատանայի զինվորներից մեկն է, նրա կողմից է ուղարկվել: Եթե մուկը կաթսայի մեջի ուտելիքին դիպչի, այն անհրաժեշտ է թափել: Այդպես պետք է վարվել նաև ջրիկ ուտելիքների պարագայում»,-նշել է Մունաժիդը:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ այս հայտարարությունը մեծ զարմանք է առաջացրել Արևմուտքում: Բացի այդ հոգևորականը անդրադարձել է նաև Օլիմպիական խաղերին, նշելով, որ մեծ մեղք է, երբ կանայք կարճ հագուստ են կրում:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply