Հզոր պայթյուն Ստամբուլի Թուզլա շրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | փետրվարի 6, 2013 20:27

Ստամբուլի Թուզլայի արդյունաբերական շրջանում գտնվող ներկերի մի գործարանում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, որի ընթացքում ուժգին պայթյուններ են որոտացել, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ ծառայության խմբեր:

Հրդեհի ընթացքում գործարանում գտնվողները կարողացել են կարճ ժամանակում լքել շենքը: Նշվում է, որ զոհեր, վիրավորներ չկան:

Ուժեղ հրդեհի դեմ պայքարող հրշեջները պահանջել են նաև ցիստեռներով ջուր մատակարարել:

Դիտվել է 1148 անգամ:

Leave a Reply