Կառավարությունը խիստ շահագարգռված է, որ «Կարֆուր»-ը գա Հայաստան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 20:12

Այսօր խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) ընկերության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նրա հավաստմամբ` ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է, որ «Կարֆուր»-ն անպայման ներկայացված լինի Հայաստանում և մատուցի այն ծառայությունները, որ աշխարհով մեկ մատուցում է` կարևորելով տնտեսության, մրցակցային դաշտի ձևավորման, հայկական ապրանքների արտահանման և այլ հարցեր:

Վարչապետի խոսքով` ինքը հանդիպում է ունեցել ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել բոլոր այն հարցերը, որ նրանց հետաքրքրում է` Հայաստանում «Carrefour»-ի գործունեությունն իրականցնելու համար:

Ինչ վերաբերում է «Դալմա Գարդեն Մոլի»-ի և «Կարֆուր»-ի միջև խնդիրների, ապա Տիգրան Սարգսյանի խոսքով` երկու ընկերություններն ունեն պայմանագիր և պետք է այդ հարցերը միմյանց հետ լուծեն: «Անկախ»-ի դիտարկմանը, թե փաստորեն, երկու ընկերությունների միջև կա պայմանագիր,  մինչդեռ այդ հանգամանքը կասկածի տակ էր դրվում, վարչապետն արձագանքեց. «Կարծեմ`պայմանագիր չէ, համաձայնության հուշագիր է»:

«Դա հիմք կարո՞ղ է լինել հարցը դատական կարգով լուծելու համար»:  «Եթե չգան համաձայնության, ապա կարող են հարցը նաև դատարանում լուծել»,-պատասխանեց ՏիգրանՍարգսյանը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ «Կարֆուր» ընկերությունը ցանկանում է «Դալմա Գարդեն Մոլ»-ում հիմնել հիպերմարկետ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների,  որոշ օլիգարխ գործարարներ փորձում են դա խոչընդոտել:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply