Ստոմատոլոգների հարկային նոր բեռը խելամիտ բեռ է. վարչապետը պատրաստ է հաշվարկներով ապացուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 19:30

Ատամնաբույժների համար ամսական 80 հազար դրամը ցածր հարկ է՝ այլ ոլորտների հարկերի հետ համեմատ: «Հաշվարկները, որ մենք կատարել ենք, չափազանց ցածր հարկային բեռ է նախատեսում՝ խելամիտ հարկային բեռ: Այնուամենայնիվ, ես հանձնարարել եմ, որ ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնան այդ հաշվարկներին և ներկայացնել հանրությանը: Եթե դուք ուսումնասիրեք, կհամոզվեք ինքներդ,  ավելին, կմտածեք՝ արդար չէ, որ այս ոլորտում հարկեր չեն վճարում»,-այսպես փորձեց փարատել ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մտահոգությունը վարչապետը:

Նա ասաց,  որ կառավարությունն էլ հասարակությունից է դժգոհություններ ստացել, որ ատամնաբուժարաններն աշխատում են բարձր շահութաբերությամբ, բայց հարկեր քիչ են վճարում, ինչն անարդարացի է:

«Կա՞ արդյոք մրցակցության պակաս այս ոլորտում»: Այս հարցին վարչապետի պատասխանը հստակ է` ոչ: Պնդումը, թե օրենքի փոփոխությունը կհանգեցինի ոլորտում մենաշնորհի ձևավորմանը, վարչապետը համարում է չհիմնավորված և իրականությունից հեռու` հիշեցնելով, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ատամնաբուժարաններով և ատամնաբույժներով տարածաշրջանում և Եվրոպայում առաջատար է:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply