Սյունիքի մարզպետը` տարվա լավագույն մնարզպե՞տ. Արամ Մանուկյանը տարակուսած է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 19:11

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց. «Սյունիքի մարզն ու փոխարքա մարզպետը վերջին շրջանում սկանդալների մեջ են` այդ կնոջ հետ կապված սկանդալը, հիմա՝ հողերի պատմությունը Բայց, ըստ ամսագրերից մեիկի` Սյունիքի մարզպետը ճանաչվել է տարվա լավագույն մարզպետ: Հիմա կասեք` էդ ամսագրի խնդիրն է, այո, բան չունեմ ասելու, բայց երևույթի համար եմ ասում: Կառավարությունը մոտեցում պետք է ունենա՞, թե ոչ, եթե ոչ, ապա կարող եմ եզրակացնել, որ սա մեսիջ է քաղացուն, որ այս տեսակ դաստիարակությունը , կերպարը խրախուսվում է, այս տեսակը պետք է մրցանակ ստանա»,-ասաց Մանուկյանը` հորդորելով, որ իշխանությունն իր ենթակաների սանձերը ձեռքում պահի:

Վարչապետն արձագանքեց. «Բնականաբար, Ձեր կողմից մատնանշված երևույթների նկատմամբ գործադիր իշխանության դիրքորոշումը պետք է լինի հասանելի: Այո, մեր հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, ինչի կապակցությամբ մենք հայտնում ենք մեր մտահոգությունները, իսկ եթե խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է, մեր կողմից խնդիրն առավել մանրակրկիտ քննարկման է դրվում»:

Տիգրան Սարգսյանն ընդունում է, որ մեր հասարակությունում բազմաթիվ բացասական օրինակներ կան, սակայն միաժամանակ սխալ է համարում, որ գործադիրը միջամտի մասնավորի գործերին` որպես օրինակ նշելով հենց ամսագրերի զանազան ռեյտինգները. «Բարեբախտաբար, հասարակությունը լավ կարողանում է տարբերել, թե որն տեյտինգն է ճիշտ, որը` կեղծ»,-ասաց նա` ընդգծելով, որ առավել ճիշտ մոտեցումը նման ռեյտինգներին գնահատականներ չտալն է:

Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ հակառակը` ինքը գնահատականներ չի տալիս և փորձում է զուսպ լինել ու տերմիններ չօգտագործել:

Նրա խոսքով՝ եթե հինգ տարի առաջ ՀՀ-ից արտագաղթում էին աշխատանի, սոցիալական խնդիրների պատճառով, ապա հիմա 80 տոկոսը գաղթում է, քանի որ իրեն ապահով չի զգում իր երկրում: «Սա Հայաստանում քաղաքական նոր որակ է, և եթե իշխանությունն այս հարցի նկատմամբ ունենա համակարգային մոտեցում, ապա ընդդիմությանը կխեղճանա, հետ կքաշվի»,-ամփոփեց նա:

Դիտվել է 2434 անգամ:
Print Friendly

Leave a Reply