Ֆորմուլա մեկի արշավորդ Լուիս Հեմիլթոնը մրցարշավի փորձի ժամանակ Mercedes ընկերության մեքենայով վթարի է ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 18:24

Ջերեզ քաղաքում Ֆորմուլա մեկի արշավորդ Լուիս Հեմիլթոնի առաջին փորձը իր նոր գործընկեր Mercedes ընկերության մեքենայով ձախողվել է: W04-ի արգելակի խափանման պատճառով նա մխրճվել է արգելապատնեշի մեջ:

Ներկայումս մեքենան վերանորոգվում է, սակայն ոչ մի տեղեկություն չկա, թե այն երբ պատրաստ կլինի: 28-ամյա բրիտանացին վնասվածք չի ստացել:

Mercedes ընկերությունը Tweeter-ում նշել է, որ Լուիսի անհաջողությունը պայմանավորված էր առջևի արգելակների անսարքությամբ: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հիմնականում վնասվել է մեքենայի առաջնամասը:

Երեքշաբթի օրը ձմեռային փորձաշրջանի առաջին փորձը կատարած Mercedes-ի թիմի ներկայացուցիչը հասցրել էր մեքենայով անցնել ընդամենը 14 շրջան, երբ մեքենայի էլեկտարահաղորդակցման լարերի հետ խնդիրներ էին առաջացել, որից հետո մեքենան բռնկվել էր:

Մինչև մարտի 17-ի Մելբուրնում կայանալիք մրցարշավը արշավորդներին մնացել է չորս օր տևողությամբ երեք փորձ:  Mercedes ընկերությունը ամեն ինչ կանի մեքենան ժամանակին վերանորոգելու և Լուիսին մրցարշավ վերադարձնելու համար:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply