Թուրքիայի և Սլովակիայի վարչապետները ֆուտբոլասեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 19:09

     Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր եվրոպական շրջագայության շրջանակում այսօր պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում: Մայրաքաղաք Բրատիսլավայում վարչապետ Ռոբեր Ֆիցոն պաշտոնապես դիմավորել է Էրդողանին: Առանձնասենյակում, ինչպես նաև պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից հետո, երկու երկրների ղեկավարները մամլո ասուլիս են տվել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանն ու Ֆեցոն քաղաքական հարցերից բացի խոսել են նաև ֆուտբոլի մասին:  Էրդողանը իր պաշտոնակցին է նվիրել թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի սլովակ կիսապաշտպան Միրոսլավ Ստոխայի մարզաշապիկը՝ ֆուտբոլիստի ստորագրությամբ:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply