Լուսանկարում ուղևորներին միջնամատ ցույց տված բորտ ուղեկցորդուհին ազատվել է աշխատանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 16:20

Ռուսական ինքնաթիռի բորտ ուղեկցորդու` Twitter-ում տեղադրված լուսանկարը, որտեղ նա ուղևորներին միջնամատ է ցույց տալիս, հայտնվել է նաև օդանավակայանի տնօրինության ձեռքում:

Բորտ ուղերկցորդուհի Տատյանա Կոզլենկոն լուսանկարը սկզբից տեղադրել է Vkontakte սոցիալական կայքի իր անձնական էջում:

Այնուհետև լուսանկարը տարածվել է բազմաթիվ մարդկանց կողմից, որից հետո հայտնվել է օդանավակայանի տնօրինության ձեռքում: Լուսանկարը տեսնելուց հետո օդանավակայանի ղեկավար մարմինները աշխատանքից հեռացրել են Կոզլենկոյին:

Aeroflot ընկերությունը դեպքի կապակցությամբ իր Twitter-ի էջում նշել է, որ Տատիանայի քայլը ցույց է տալիս նրա վերաբերմունքը ուղևորների և իր պարտականությունների նկատմամբ: Կոզլենկոն հայտնել է, որ չնայած ինքը իր անունը նշել է լուսանկարի վրա, այնուամենայնիվ դա իր ձեռքը չէ և ընդհարպես լուսանկարում պատկերված ինքնաթիռը իրենց կազմակերպությանը չի պատկանում:

Ամեն դեպքում Կոզլենկոն առաջին մարդը չէ, ով խնդիրներ է ունենում այս ժեստի պատճառով:

Երեկ դատավորը կրկնապատկել է թմրանյութեր պահելու մեջ մեղադրվող, անչափահաս Պենելոպե Սոտոյի ազատազրկման ժամկետը դատավարության ընթացքում միջնամատ ցույց տալու համար:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply