“Ր.Հովհաննիսյանի նկատմամբ մեծ համակրանք կա”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 15:59

“ Անկախ“-ի  հետ  զրույցում  ՀՀ  նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո  խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  քարոզարշավի  ընթացքը  գնահատեց  դրական:

”Ընդհանուր առմամբ Ր.Հովհաննիսյանի  նկատմամբ  մեծ  համակրանք  կա,   մարդկանց  մոտ մեծ  լիցք ենք տեսնում: Բնակչության  շրջանում  ընտրությունների  նկատմամբ անտարբերության ու  հուսալքության մակարդակը նվազել է,  ինչն ուրախալի է: Այս  հարցում տեղաշարժը նկատելի է: Մենք զգում ենք, որ  հաջողում ենք  քարոզչության  մեջ”:

Հ.Խուրշուդյանի փոխանցմամբ  մարզերում  ու  համայնքներում անցկացվող  քարոզարշավի ընթացքում որևէ պատկան  մարմնի  կողմից   “հետապնդում   ու  լուսանկարահանում”  չի  նկատվել, եթե  լուսանկարել են, ապա  միայն լրագրողները :

Ըստ Խուրշուդյանի,  չեն  եղել  նաև  կոպիտ վերաբերմունքի  և քաշքշուկի  դեպքեր,  քարոզարշավն  ընթանում է  բարեհաջող և ջերմ  մթնոլորտում, քանի որ ” Րաֆֆի Հովհաննիսյանին   ամենուր սիրով են  դիմավորում “:

Ա.Ն.

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply