“Խախտումներ, այնուամենայիվ եղել են’’

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 15:53

Այսօր ‘’Նոյյան Տապան” լրատվական  կենտրոնում ՀՀ  նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական  շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը և մամլո  խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ամփոփեցին   քարոզարշավի  ընթացքում արձանագրված խախտումները: “Թեև  մինչ քարոզարշավը  Ր.Հովհաննիսյանը խախտումները կանխելու նպատակով նամակով  դիմել էր գործող  նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն քարոզարշավի ընթացքը ցույց  տվեց, որ  դրանք, այնուամենայնիվ կան, որ առկա են թե  քարոզչական  բնույթի,  թե այլ  որակի  խախտումներ: Առ այսօր բացահայտել ենք  շուրջ 30  տեսակի  խախտումներ, որոնց վերաբերյալ  կտանք բացատրություններ”: Ըստ Հ.Խուրշուդյանի խախտումները կրում են  ադմինիստրատիվ բնույթ,  ինչպիսիք են  քարոզչության  նպատակով  դասապրոցեսի  ընդհանտումը: “Փաստորեն ԿԳ նախարարի պահանջը անտեսվում է,  նման  խախտումներ  տարբեր քաղաքներում  բազմիցս են արձանգրվել: Եղել են  նաև անձնագրերի  հավաքման դեպքեր, թեև  մեր  ահազանգից  հետո գործող  նախագահի շտաբի  կողմից  եղել են  ձևական  ստուգումներ: Սակայն  խախտումները  շարունակվում են, ցանկության  դեպքում  դրանք  կարող են  շատ  հեշտ բացահայտվել”,-ասաց մամլո  խոսնակը:

Խոսնակի թվարկած հաջորդ խախտումը  Մալաթիա Սեբաստիա  համայնքում ընտրողների  հետ  հանդիպման ընթացքում տեղի ունեցող միջադեպն էր: Հ. Խուրշուդյանի փոխանցմամբ  այսօր Ր. Հովհահհիսյանի կայքի  վրա տեղի է  ունենցել հակերային  հարձակում,  պարզվել է  որ այն  կարվել է Հայաստանից .” այս  պահին  փորձում ենք ստուգել, թե որտեղից է  եղել  բուն  հարձակումը, որտեղ է  եղել  սերվերը “:

Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում  բացահայտված  խախտումներից Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական  շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը նշեց  նաև անձնագրերի  հավաքումն ու  բնարկչության  շրջանում պաշտոնյաների  կողմից տրվող  ցուցումները : ”Կխոսեմ  ապացուցված փաստերով,  նախ  խախտումներ  քարոզչական  պաստառների  մասով ` իսկ  օրենքով արգելվում է դրանք  փակցնել  խանութների,  սննդի  օբյեկտների  և  պետական  այլ  շենքերի  վրա, մինչդեռ   մեր  կողմից  կատարված  լուսանկարներում  հստակ  կան  նման  պաստառներ,  այդ  լուսանկարները այսօրևեթ կտեղադևրվեն համացանցում,  հիմնականում Ազատության  պողոտայում, Շինարարաների  փողոցում   և ոչ միայն  մայրաքաղաքում,  այլև մյուս քաղաքներում: Օրինակ Ապարանում  սուպերմարկետի  բոլոր  ապակինեը  ծածկված են  քարոզչական պաստառներով: Անգամ  տեսանելիության առումնով հաճելի  չեն,  իսկ  հիմնական  պաստառները պատկանում են  գործող  նախագահին,  ինչի  մասին  տեղեկացրել ենք նրա  շտաբին: Մենք  պահանջել ենք , որ դրանք  վերացվեն”,-ասաց  Կ.Մեժլումյանը:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply