Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է մնացել իր սաների խաղից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 6, 2013 15:39

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 1:1 հաշվով է ավարտել Վալանսի ոչ բարձրակարգ մարզադաշտում կայացած  ընկերական հանդիպումը թուլ մրցակցի` Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Այդպիսի արդյունքը բավարար չի կարելի համարել, առավելևս, որ մեր ընտրանին չի ուրախացնում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր մրցելույթներով:

Ի դեպ, գրավախաղերի կազմակերպիչները  հանդիպումից առաջ նախապատվությունը տվել էին մեր թիմին և հաղթանակի համար սահմանել 1,53 գործակիցը: Լյուքսեմբուրգի  հավաքականի հաղթանակը գնահատվել էր  6,5 գործակցով:

Ուշագրավ է, որ, չեզոք  խաղադաշտում կայացած մրցամարտից հետո, Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուկ Հոլցը հայտարարել է, որ ինքն անչափ գոհ է արդյունքից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ եթե խաղից առաջ  որևէ մեկն ասեր, որ իրենք  կարող ենք ոչ-ոքի խաղալ, ապա չէր հավատա:  44-ամյա մարզիչը հայտնել է, որ իր սաներն աչքի են ընկել գրագետ գործողություններով, տեխնիկական լավ պատրաստականություն են դրսևորել և լիովին կատարել են իր առաջադրանքը:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply