Իսլանդիայի լճերից մեկում թափոններից առաջացած թթվածնի պակասի հետևանքով միլիոնավոր դոլարների արժողությամբ ձուկ է ափ նետվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 15:14

Իսլանդիայում մասսայական կերպով ափ նետված ծովատառեխների վարքի պատճառը դեռևս հայտնի չէ:

Ըստ Իսլնադական Morgunbladid թերթի`  25,000-30,000 տոննա կշռող ծովատառեխները, որոնց գինը կազմում է 18,9 միլիոն ֆունտ ստեռլինգ, հայտնաբերվել են երկրի արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ ծովածոցում:

Կենսաբաններից մեկի հաշվարկներով ափին գտնվող ծովատառեխները կազմում են  7,000 տոննա, սակայն սրանից շատ ավելին էլ գտնվում է  ջրի տակ:

Ձկների նույնատիպ մասսայական ինքնասպանություն տեղի էր ունեցել դեկտեմբերին:
Ենթադրվում է, որ ձկների նմանատիպ վարքը պայամանավորված է լճի աղտոտման և 2004թ-ին ծոցի երկայնքով կառուցված կամրջի թափոնների հետևանքով առաջաված թթվածնի պակասով:

Իսլանդիայի ծովային հետազոտությունների իստիտուտը համապատասխան ֆինանսավորում է ստացել կառավարության կողմից տեղանքը հետազոտելու համար:

Իսլանդիայի Շրջակա միջավայրի վարչությունը և արևմտյան Իսլանդիայի բնության պատմության կենտրոնը որոշում են կայացրել ափ նետված ձուկը թողնել, մինչև այն բնական ճանապարհով կքայքայվի: Սակայն մոտակա բնակավայրերի բնակիչները բողոքում են նեխած ձկան հոտից, և ներկայումս մաքրման հարցերով բանավեճը շարունակվում է:

Ձկնարդյունաբերությունը Իսլանդիայի տնտեսության հիմնական մասն է՝ այն կազմում է երկրից արտահանվող ապրանքների կեսը:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply