Շավարշ Քոչարյանը` Լեհաստանի դեսպանի պահվածքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 15:08

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Լեհաստանի դեսպանը երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա:

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply